Սույն թվականի մարտի 18-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան 13-րդ ավագ դպրոցի հետ համատեղ անցկացրեց դաս-միջոցառում՝ նվիրված Հ․ Օրբելու 135-ամյակին։ Պատմության ուսուցչուհի Լիանա Փիրումյանը իր սաների հետ ներկայացրեց Հ․ Օրբելու կյանքի երկու սերերը՝ Էրմիտաժն ու Անին։ Սաների գեղեցիկ ելույթները, հեզաճկուն պարերը, երաժշտական կատարումները ներկաներին ստիպեցին շրջագայել Էրմիտաժի սրահներով, զգալ քաղաքամայր Անիի շունչը։
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը, աշակերտներին և ուսուցիչներին գեղեցիկ անակնկալի համար: