Ապրիլի 18-ին    Ծաղկաձորի    Օրբելի     եղբայրների   տուն- թանգարանում  կայացավ << Ցեղասպանության  ենթարկված հայ բժիշկներ>> խորագրով ցուցահանդեսի     բացումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Ցուցահանդեսում ներկայացված էին 1915 թ. Թուրքիայում ցեղասպանության  ենթարկված 30 նշանավոր հայ բժիշկների մասին փաստավավերագրական նյութեր, 19-20-րդ դարերի բժշկական գրքեր, պարբերականներ, գործիքներ, պարագաներ, ինչպես նաև հայ ազգային-ազատագրական պայքարին և ինքնապաշտպանությանը վերաբերող գրքեր:Ելույթ ունեցան Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Գերասիմ Մկրտչյանը, Օրբելի եղբայրների թանագարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ԳԱԱ Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը, ցուցահանդեսի և գրքի հեղինակ Հարություն Մինասյանը, Հրազդանի թիվ 13 դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը, թանգարանագետ Արմեն Այվազյանը և ուրիշներ:  Միջոցառմանը    ներկա  էին  թանգարանների աշխատակիցներ, դպրոցականներ, հյուրեր:Միջոցառումը ավարտվեց դասական երաժշտության երեկոյով:

2  13    27

31      19