Հուլիսի 6-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ <<Շողշողուն բնություն>> խորագրով համերգ Գյումրու Ա. Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի սաների կատարմամբ, տնօրեն՝ Մանյա Հովհաննիսյան: Երեխաներն իրենց բազմաժանր ծրագրով ու փայլուն կատարումներով հիացրին ներկաներին: Հնչեցին «Գետաշեն»,«Հոյ Նազան», «Շինդլերի ցուցակը» մենակատար՝ Աննա Իսկանյան,
Ռ.Ամիրխանյանի «Դու իմ երգն ես» մենակատար՝ Գոհար Եղյան,Ջոն Քենդերի «Նյու-Յորք» մենակատար՝ Տատյանա Միքայելյան,Տ.Մանսուրյանի «Կինո մեղեդիներ» և այլ ստեղծագործություններ:
Համերգի ավարտին իր շնորհակալական խոսքն ուղղեց ներկաներին բժիշկ-հոգեբույժ Հարություն Մինասյանը: