Ի ՆՇԱՆ ՍԻՐՈ

Նա կարող էր բարկությունից պոռթկալ չնչին մի բանի պատճառով, օրինակ՝ գեղանկարից պոկված պիտակի համար: Կարող էր հաճույքից մռնչալ, ասենք՝ պեղումների ժամանակ կավե մի խեցաման հայտնաբերելիս, կարող էր անողոք, անգամ դաժան խոսքեր ասել՝ հատկապես մասնագիտական թերացումներով արված գործ տեսնելիս, կարող էր հանդուրժող, քնքուշ և նուրբ լինել, ուրախ ու մռայլ, բայց անտարբեր՝ երբեք…
Հովսեփ Օրբելի. բարդ կերտվածքով մի անհատ, որի բազմաբնույթ գործունեության, գիտության և մշակութային տարբեր ոլորտներում արված աշխատանքների մասին բազում տեղեկություններ կան: Նրա մասին վավերագրական ֆիլմեր կան նկարահանված, նրա գործունեությանը նվիրված գրքեր և մենագրություններ, հուշագրություններ կան հրատարակված: Եվ, վերջապես, Ծաղկաձորում գործող Օրբելի եղբայրների թանգարանը կա, որտեղ իսկական նվիրյալներ են աշխատում: Մարդիկ են, ովքեր անցյալ ու ներկա իրադարձությունների զուգահեռով, հին ու նոր փաստեր, վավերագիր նյութեր վերհանելով մեծանուն եղբայրների կենսագրության հարուստ էջերը ներկայացնելով, նաև վիրտուալ տիրույթում են Օրբելիների «ընտանեկան դիմանկարը » հանրության ուշադրության կենտրոնում պահում:

ՌՈՒԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

СЕГОДНЯ ДЕНЬ ПАМЯТИ ИОСИФА ОРБЕЛИ

ВО ИМЯ ЛЮБВИ…

Он мог взорваться в гневе из-за чего-то незначительного, например, сорвавшейся с картины этикетки. Мог взреветь от удовольствия – найдя глиняную посуду при раскопках, мог быть беспощадным, иногда жестоким в словах, особенно если сталкивался с упущениями в профессиональной деятельности, мог быть уступчивым, нежным и деликатным, счастливым и мрачным, но равнодушным – никогда…
Овсеп Орбели – сложная личность, о разносторонней деятельности и работах которого в различных сферах науки и искусства имеется множество сведений. О нем рассказывают документальные фильмы, его деятельности посвящены книги и монографии, выпущены мемуары. И, наконец, в Цахкадзоре работает музей братьев Орбели, где работают преданные своему делу люди. Люди, которые проводя параллели между прошлым и настоящим, раскрывая старые и новые факты, документальные материалы, представляя страницы богатой биографии великих братьев, сохраняют в центре внимания общественности “семейный портрет” Орбели и в виртуальном мире.

РУЗАН ЗАКАРЯН