Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը Հայաստանի ԳԱԱ Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվելու է Օրբելիանական 4-րդ ընթերցումները՝ “ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ” խորագրով, որի շրջանակներում հոկտեմբերի 30-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ճանաչված գիտնականները և ինստիտուտի ղեկավարությունը հյուրընկալվեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի երկարամյա տնօրեն Մարինե Բունիաթյանը, Լևոն Օրբելու թոռը՝ Աբգար Օրբելին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Ռ.Մ. Հարությունյանը:
Թանգարանի հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց թանգարանի մշտական ցուցադրությունը:
Լևոն Օրբելու թոռը՝ Աբգար Օրբելին, պատմեց իր հիշողությունները ականավոր գիտնականների մասին, ինչպես նաև նվիրեց թանգարանին Լ. Օրբելու 75-ամյա հոբելյանի կապակցությամբ նվիրած փայտի վրա կատարած՝ Մասիսի պատկերով աշխատանքը, որի հեղինակն է Օրբելու հայ աշակերտներից մեկի որդին, ինչպես նաև Դիմիտրի Օրբելու նոթատետրը:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ինստիտուտի ներկայիս տնօրեն՝ դոկտոր Նաիրա Այվազյանին, որը ջանք ու եռանդ չի խնայում շարունակել և կրկնապատկել ինստիտուտի ավանդույթները, հիմնադրված 1943թ. Լևոն Օրբելու ջանքերով և 1959թ. ի վեր կրում է ակադեմիկոս Լևոն Օրբելու անունը: