Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական <<Իթթիհաթ վե թերաքի>> կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանությունը, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության ենթարկվեց ու բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի բնակչությունը, ստացավ Հայոց ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն անունը:Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, հենց այս օրը, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձեռբակալվեցին  հայ մտավորականները՝ թվով 235 մարդ:1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարությամբ հանդես եկան ֆրանսիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան՝ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշելով որպես  հանցագործություն, ինչպես մարդկության, այնպես էլ քաղաքակրթության դեմ: Մեկ դար անց էլ թուրքական կառավարությունը դեռևս փորձում է խանգարել, որպեսզի հայերը խոսեն իրենց տառապանքի ու ցավագին պատմության մասին: Իսկ եղեռնի ցավն ու անմեղ նահատակների հիշատակը ամեն հայի գենետիկ հիշողության մեջ է:Մենք չենք մոռանում, հիշում ենք ու պահանջում…Հայոց եղեռնի 102-ամյա տարելիցին ընդառաջ՝ապրիլի 23-ին ,տուն-թանգարանում ներկայացվող ցուցահանդեսի համար  ընտրվեց <<Ով հայ ժողովուրդ>> խորագիրը:Նպատակային ընտրված խորագրի շարունակությունը թողնված էր այցելուին՝ համոզված, որ նա կշարունակի Չարենցի խոսքերով՝ <<Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է>>:Ցուցահանդեսին ներկա էին Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչներ, ծնողներ: