Լուսավոր, պայծառ ու գունագեղ տոնի խորհուրդը պայծառ աչքերով մանուկներն են:Տարվա ամենալուսավոր օրը միշտ ուղեկցվում է մանկական ուրախ ու պայծառ միջոցառումներով, ուրախ տրամադրությամբ: Հունիսի 1-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ողջ անձնակազմը սիրով իր հարկի տակ ընդունեց Ծաղկաձոր քաղաքի մանկապարտեզի փոքրիկներին՝ տնօրեն Մարիետա Ասատրյանի գլխավորությամբ:Փոքրիկների համար այս օրը դարձավ տոն՝ գունավորելով նրանց մանկությունն ու լցրեց թանգարանը ուրախ ճիչերով ու ծիծաղով:Փոքրիկները հաճելիորեն զարմացրեցին Օրբելի եղբայրների մասին իրենց գիտելիքներով: Շրջայցից հետո էլ մասնակցեցին նկարների գունավորման մրցույթին:Միջոցառումն ավարտվեց փոքրիկների երգերի կատարումներով:Այսօր օրը և մեր ապագան պատկանում են երեխաներին:Շնորհավոր տոնդ, փոքրիկ:Եղիր միշտ անհոգ, խաղաղ, առողջ և երջանիկ: