2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում նշվում էր մեծանուն աշխարհահռչակ գիտնական,էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծող.ԽՍՀՄ ԳԱ , ՀԽՍՀ ԳԱ , ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ , սոցիալիստական աշխատանքի հերոս , բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Աբգարի Օրբելու ծննդյան 135 ամյակը: Հոկտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանի ազգային ակադեմիայի Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում կազմակերպվել էր Օրբելիանական ընթերցումներ և “ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ” թեմայով սեմինար: Սեմինարի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Ռ.Հարությունյանը, ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն դոկտոր Ն.Այվազյանը: Ելույթներ ունեցան նաև Լևոն Օրբելու թոռ՝ Աբգար Օրբելին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մ.Բունիաթյանը, ինչպես նաև ավստրիացի գիտնական Նոբելյան մրցանակակիր Կոնրատ Լորենցի թոռ՝ Ռիկարդո Դրագի-Լորենցը:
Իսկ հոկտեմբերի 13-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ճանաչված գիտնականները և ինստիտուտի ղեկավարությունը հյուրընկալվեցին Օրբելի եղբայրների ծաղկաձորյան տուն-թանգարանում,ուր թանգարանի երկարամյա տնօրեն Մարինե Բունիաթյանը և հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը մանրամասն ներկայացրին թանգարանի մշտական ցուցադրությունը: Հյուրերի թվում էին Լևոն Օրբելու թոռը՝ Աբգար Օրբելին,ծոռը՝Նատալյա Օրբելին, ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը,Արցախի հերոս,գեներալ-մայոր,Երևանի պատվավոր քաղաքացի , լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոսը/, Հրազդան քաղաքի Հ.Օրբելու անվան թիվ 13 դպրոցի տնօրեն Հ.Հարությունյանը: Այստեղ էր նաև մեծն Վիլյամ Սարոյանի թոռը՝Ռոբ Սարոյանը և ուրիշներ: