Հոկտեմբերի 26-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում անցկացվեց հանրապետական գիտաժողով՝ «Սասունցի Դավիթ էպոսի համահավաք բնագիրը և Հոփսեփ Օրբելին», որի շրջանակներում բացվեց <<Դեկկարտ>> կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ <<<<Սասունցի Դավիթ>> էպոսի հերոսները երեխաների աչքերով>> խորագրով: Այն միտված էր մատաղ սերնդին հիշեցնելու նախնիների սխրանքը, ծանոթացնելու պատմության ուսանելի էջերին:
Ազգային էպոսներն ամեն ժողովրդի երազանքներն արտահայտող գրական հուշարձաններ են, որոնք ուղեկցում են ազգի հետագա ընթացքին՝ հիշեցնելով, թե ինչ է դնում հայրենիք սրբազան հասկացության մեջ տվյալ ժողովուրդը: