Հոկտեմբերի 23-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի կատարած գործուղման ընթացքում տեղի են ունեցել մի շարք գործնական հանդիպումներ, որոնցից է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպումը:Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանն ու ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը հանդիպման ժամանակ ներկայացրեցին թանգարանի ստեղծման պատմությունը, Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը, կարդացին զեկույց՝ <<Հովսեփ Օրբելին որպես հայագետ>>խորագրով: