Օրբելի եղբայրների տուն- թանգարանն իրականացրեց վարչապետի հանձնարարականը՝ անցկացնել զորամասում մշակութային միջոցառում:
ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցավ համատեղ միջոցառում Խ.Աբովյանի և Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր զինվորներին հաղորդակից դարձնել կրթամշակութային կյանքին և ամրապնդել բանակ-մշակույթ կապը:
Թանգարանը ներկայացրեց աշխարհահռչակ ու ականավոր հայ գիտնականներին, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում, ինչպես նաև ցուցադրվեց ֆիլմ թանգարանի մասին:
Զորամասի գրադարանը համալրվեց նոր գրքերով, որոնք տպագրվել են թանգարանի կողմից:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին…