Շուրջ տասներեք տարի Արվեստի և գրականության ժողհամալսարանի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանը համագործակցում է տուն-թանգարանի հետ: Ամեն տարի տարեցների այցելությունների ժամանակ կազմակերպվում են հետաքրքիր դասախոսություններ ու զրույցներ, ցուցադրվում են ֆիլմեր: Այս ուղղությամբ թանգարանի կազմակերպված միջոցառումները նպատակ են հետապնդում նոր եռանդ ու ավյուն հաղորդել մեր մեծահասակներին:Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի գործունեության 45-ամյակին:Օրբելի եղբայրների տուն-թանգարանը համալսարանի պարամպմունքների անցկացման և կազմակերպչական աշխատանքներին ներդրած ավանդի համար արժանացավ շնորհակալագրի: