Օրբելի եղբայրների տուն-թանգարանում  մարտի 9-ին կազմակերպվեց միջոցառում` նվիրված  մայրության և գեղեցկության, գարնանային գեղեցիկ  տոնին՝  «Երաժշտական միջոցառում  Օրբելիների տանը» խորագրով։  Միջոցառումը  նվիված էր հանրային կյանքում ակտիվ դերակատարություն   ունեցող    կանանց։ Թանգարանում հյուրընկալվեցին  Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան դպրոցի կոլեկտիվը՝ տնօրեն Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ, ով գիտության ու կրթության գործի նվիրյալներից է՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, տարվա լավագույն ուսուցիչ, ՀՀ կրթության նախարարության ոսկե մեդալակիր: Հյուրերը  թանգարանի  էքսկուրսավարի   հետ շրջեցին սրահներում, ծանոթացան թանգարանի անցուդարձին: Իր ելույթում դպրոցի տնօրենը նշեց.<<Երեկ` մարտի 8-ին,  լրացավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր և առաջին պրեզիդենտ, մեծ գիտնական ու հայրենասեր Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակը:Մեր դպրոցը պատիվ ունի կրելու նրա անունը  և   այսօր մենք  կրկնակի հպարտությամբ ենք այցելել  Օրբելիների օջախ>>: Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրելու Կարինա Բաղդասարյանի գեղեցիկ կատարումները: Հնչեցին Շոպենի, Հայդնի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Ավարտելով  միջոցառումը՝ թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը  Հասմիկ Հարությունյանին   մաղթեց  ամուր առողջություն,անչափ երջանկություն, բազում հաջողություններ աշխատանքում, որտեղ  նվիրումը, հայրենասիրությունն ու աշխատասիրությունը սահման չունեն:Դպրոցի մանկավարժներին մաղթեց   հաջողություն ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում: