Իշխանաց իշխան Սմբատ Օրբելյան (ծնված թիվը անհայտ, մահացել է 1273 թվականին), քաղաքական գործիչ, ավագ եղբոր՝ Էլիկումի մահից հետո, շուրջ երկու տասնամյակ գլխավորել է Սյունիքի Օրբելյանների իշխանական տունը։ Պայքարել է Հյուսիսարևելյան Հայաստանում Օրբելյանների քաղաքական առաջնության հաստատման համար։ 1251-ին նա գնացել է մոնղոլական աշխարհակալության մայրաքաղաք Կարակորում և հանդիպել Մանգու խանին, Սյունիքի համար հատուկ կարգավիճակ ստանալով։ Այդ մասին պատմիչ Ստեփանոս Օրբելյանը ասում է, թե երբ խանը հարցնում է իշխանին` «Ի՞նչ ազգից ես», Սմբատը պատասխանում է` «Հավատով քրիստոնյա եմ և ազգութեամբ հայ»։ 1256-ին երբ իշխանը 2-րդ անգամ է մեկնում Մանգուի մոտ, խանը նրան ճանաչում-հիշում է. «Եւ նորա տեսեալ ծանեաւ զնա. և զի յոյժ սիրէր զՍմբատ, կոչէ առ ինքն և ասէ. ե՛կ արքայուն՝ և ծանո՛ ինձ զամենայն որպիսութիւն այնր աշխարհի»։ Մոնղոլները քրիստոնյա մեծավորներին «արքայուն» էին անվանում և Մանգուն այդպես է կոչել Սմբատին։ Հենց այդ կոչումն է, որ հետո Սյունիքում դարձել է «արքա» ու գրվել Սմբատի դամբարանի տապանաքարին։ Այսինքն, Սամբատը «արքայուն» կամ «արքա» է կոչվել Մանգու խանի` նրան այդպես դիմելու հետևանքով, և հասկանալի է, որ դա տիտղոս չէ, այդ պատճառով էլ իշխանի մահից հետո չի անցել նրա հաջորդ և ոչ պակաս հզոր իշխան եղբորը` Տարսայիճին։
Կարակորում, իր տիրույթներում ստացել ինշուի՝ մոնղոլական խաներին անմիջականորեն հարկ վճարելու առանձնաշնորհ իրավունք, ազատվել Զաքարյան Երկայնաբազուկներների և վրաց թագավորի գերիշխանությունից։ Սմբատ Օրբելյանը ռազմական ուժով գրավել է Որոտան-Ծղուկ գավառը (մինչև Բորոտն ու Բղեն), Եղեգիսը, Վայոց ձորը, Փողահանսը, Ուրծը, Վեդին՝ իր ձորով, Գեղարքունիքի զգալի մասը։ Ժամանակակիցները
Սմբատ Օրբելյանը թաղվել է Նորավանքում` Օրբելյանների համար կառուցված դամբարան-մատուռում, որը երբեմն անվանում են «Սմբատի գերեզման»։