Սեպտեմբերի 22-ին տուն-թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» համաեվրոպական խորագրի ներքո: Միջոցառումը մեկնարկեց տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գ.Մկրտչյանը՝ ընդհանուր գծերով ներկայացնելով «Եվրոպական ժառանգության օրեր» նախաձեռնության նշանակությունը և պատմությունը: Տուն-թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցահանդես  <<Դեպի Անի>> խորագրով: 1906-1916թթ. ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մասնակցել է Անիի պեղումներին և 1908թ. հիմնադրել  Անիի  հնադարանը: Ցուցահանդեսը անդրադարձ  կատարեց քաղաքամայր Անիի մշակութային ժառանգությանը:Ներկայացվեցին նյութեր Անիի պեղումներից, լուսանկարներ, բացիկներ Անիի պատկերներով, Անիին նվիրված աշխատություններ, ինչպես նաև Անիից  ուղարկված Օրբելու նամակները: Միջոցառման գեղարվեստական և գեղագիտական մասն ապահովեցին Ծաղկաձոր քաղաքի արվեստի դպրոցի սաները իրենց  փայլուն կատարումներով: Միջոցառման ավարտին, սովորության համաձայն, միջոցառման մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր  և  հուշանվերներ:

   Հաջորդիվ միջոցառման մասնակիցներին սպասվում էր շրջայց թանգարանի ցուցասրահներում: