ՀՕՄ-ի Հրազդանի «Շուշան Պահլավունի» մասնաճյուղը Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպեց գրական ցերեկույթ՝ նվիրված գարնան, սիրո, մայրության տոնին: Միջոցառմանը հրավիրված էին հայրենիքի համար իրենց կյանքը նվիրած ազատամարտիկների ու զինվորների մայրեր, ուսուցիչներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Մայրերին ջերմ ու սրտագին խոսքեր ասացին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության անդամ Զոյա Քոչարյանը, Հովսեփ Օրբելու անվան №13 ավագ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը և Ասքանազ Մռավյանի անվան №4 դպրոցի տնօրեն Արևիկ Նահապետյանը: Մեր հերոսների մայրերին իրենց սերն ու խոնարհումն էին բերել Հրազդանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Միջոցառման վերջում հերոսների մայրերին մասնաճյուղի կողմից հանձնեցին նվերներ ու ծաղիկներ, իսկ թանգարանի կողմից կազմակերպվեց հյուրասիրություն: