Բժշկի մասնագիտությունը դասվում է այն մասնագիտությունների շարքին, որը մարդու համար անգնահատելի արժեք է: Այն կոչված է ոչ միայն պահպանելու առողջությունը, այլև հարկ եղած դեպքում փրկելու կյանքը: Մասնագիտություն, որ հոգ է տանում մարդու առողջության մասին:
Հունիսի 25-ին տուն-թանգարանն իր հարկի տակ հյուընկալել էր <<Հրազդանի պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ի շրջանավարտներին, նրանց ծնողներին ու դասախոսական անձնակազմին:Միջոցառումն անցկացվեց ակադեմիկոս Լևոն Օրբելու անվան սրահում, քոլեջի փոխտնօրեն Ա.Հակոբյանը և դասախոս Ա.Սաֆարյանը շրջանավարտներին հանձնեցին ավարտական վկայականները: