Ս/թ հոկտեմբերի 29֊ին և 30֊ին կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպած 《Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը》խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135֊ամյակին։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Օրբելի եղբայրների տուն֊թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանը,որից հետո ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին գիտաժողովի հատուկ հյուրեր՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ներկայացվեցին հնագիտություն և պատկերագիտություն,լեզու և բանագիտություն ,բանահյուսություն ,էպոսագիտություն,ազգագրություն ոլորտներին առնչվող հետաքրքիր, բովանդակալից և ուսուցանող զեկույցներ ,որոնք անմիջական կապ ունեին Հովսեփ Օրբելու թողած գիտական ժառանգության և նրա հետազոտական հետաքրքրությունների հետ։
Գիտաժողովի վերջում կազմակերպվեց շրջայց Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։
Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր դրսևորեցին գիտական մեծ ներուժ, հանդես եկան նորարական գաղափարներով և բովանդակալից զեկույցներով, ինչպես նաև կազմակերպիչներին՝գիտաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։