2005 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: Այս տարի <<Թնագարաններ գիշեր>> միջոցառումն անցկացվեց մայիսի 20-ին:Այս օրը տուն-թանգարանում տեղի ունեցավ նաև համատեղ գիտաժողով ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի հետ համատեղ՝ նվիրված ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակին:Գիտաժողովը կրում էր <<Հովսեփ Օրբելին և հայ մշակութային ժառանգությունը>> խորագիրը: Գիտաժողովի մանակիցներին բացման խոսքով ողջունեցին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը, ինչպես նաև ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆ. Համլետ Պետրոսյանը: Նիստերի ընթացքում քննարկվեցին մշակութային ժառանգությանն ու մշակութային քաղաքականությանը, ժամանակակից մշակութային գործընթցներին նաև թանգարանագիտությանը նվիրված թեմաներ: Արդյունքների քննարկումից հետո տեղի ունեցավ <<Շոթա Ռուսթավելին ու նրա դարաշրջանը>> խորագրով ցուցահանդեսի բացումը: Բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան նաև ունկնդրելու նեապոլիտական երգեր Էդիկ Անաստասյանի կատարմամբ: Բարի ավանդույթ է դարձել նաև այս օրը թանգարանում հյուրընկալելու <<Թոփ մոդել Հայաստան>> ընկերության ողջ անձնակազմին: Այս միջոցառումը ևս մեկ ապացույց էր, որ թանգարանը բացեց իր դռները հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը: