Ռուբեն Օրբելին իրավամբ loans for debts համարվում է ստորջրյա հնագիտության և ստորջրյա տեխնիկայի պատմության և նոր բնագավառի` հիդրոհնագիտության հիմնադիրը, որի զարգացման համար նա ծավալում էր լայն քարոզչություն գիտական կազմակերպություններում` մտադրություն ունենալով ստեղծել նոր կադրեր, ինչպիսիք էին ջրասուզակները և հնագետ ջրասուզակները:
Պրոֆեսոր` Ն. Զուբով
Օրբելի եղբայրներից ավագը` Ռուբեն Օրբելին, ծնվել է 1880թ. ապրիլի 23-ին Նախիջևանում: Ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի 3-րդ արական գիմնազիան և ընդունվել Ս.Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1904թ. 1-ին աստիճանի դիպլոմով ավարտել է համալսարանը և աշխատանքի անցել քաղաքացիական իրավունքի ամբիոնում, որտեղ պաշտպանել է մագիստրոսական թեզ և ստացել մագիստրոսի աստիճան: 1905թ. գործուղվում է Գերմանիա` Ենայի և Բոննի համալսարանները:
1906թ. Օրբելին Գերմանիայից վերադառնում find payday loans է Ս.Պետերբուրգ, ընտրվում է Ս.Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական ընկերության իսկական անդամ, աշխատանքի է անցնում Սենատում, նշանակվում վճռաբեկ հանձնաժողովի ավագ քարտուղար: Հետագայում ստանում է իրավունքի դոկտորի գիտական աստիճան:
1914թ. Օրբելին կրկին մեկնում է Գերմանիա` փիլիսոփայական գիտելիքները կատարելագործելու նպատակով:
1918թ. Օրբելին աշխատանքի է անցնում Տամբովի պետական ինստիտուտում` մանկավարժության ֆակուլտետի էթիկայի ամբիոնում, դասավանդում է իրավունք և փիլիսոփայություն: 1921թ. վերադառնալով Պետրոգրադ` Օրբելին աշխատանքի է անցնում Ռուսաստանի ԳԱ գրադարանում: Այս տարիներին նա ջանասիրաբար աշխատում է արխիվներում, գրադարաններում` կատարելով թարգմանություններ և դառնում գրադարանային և արխիվային գործի հայտնի մասնագետ: Հենց այդ ժամանակ էլ գտնում է իր կոչումը, կյանքի գործը` ստորջրյա հետազոտությունների բնագավառը:
Օրբելին զբաղվել է ջրասուզակային գործի places to get loans գիտական ուսումնասիրմամբ ընդամենը տասնհինգ տարի, որպես կանոն առաջնորդվելով սկզբնաղբյուրներով, որին նպաստել է նրա 12 լեզուների իմացությունը` ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն:
Ստորջրյա հնագիտության գործի հսկայական գրականության և արխիվային նյութերի ուսումնասիրության արդյունքում Օրբելին հիմնեց գիտության նոր ճյուղ` հիդրոհնագիտություն:
Ուսումնասիրելով Արիստոտելի, Հոմերոսի, Պլատոնի, Էսքիլեսի աշխատությունները նա գրում է մի շարք աշխատություններ` «Ջրասուզակի կերպարը մեծ մտածողների ստեղծագործություններում», որը նվիրված է ջրասուզակների պատմությանը, իսկ «Հունաստանի և Հռոմի ջրասուզակները» աշխատության մեջ վերլուծում է ջրասուզակի կերպարը ըստ Արիստոտելի, Հոմերոսի, Պլատոնի, Էսքիլեսի ստեղծագործությունների:
Օրբելու «Լեոնարդո դա Վինչին և նրա աշխատանքները ստորջրյա լողի եղանակների ընտրման և ստորջրյա ընկղումների վերաբերյալ» գիրքը հանճարեղ մտածող cash loan today և նկարիչ Լեոնարդո դա Վինչիի բնագրերի ուսումնասիրման աշխատանքի արդյունքն է, որը նա կատարել է հայելու և խաշորացույցի օգնությամբ:
Հաջորդ աշխատանքը` «Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները», ամբողջովին հիմնված է 18-րդ դարի ոուսական ձեռագիր փաստաթղթերի վրա: Օրբելին հավաքեց և ուսումնասիրեց փաստաթղթեր, որոնք բնութագրում էին ջրազուսակային գործի վիճակը Պետրոս Առաջինի և նրա հաջորդների օրոք:
Պատմաբան Վ.Զուբովը գրում է. «1930-1936թթ. Ռուբեն Օրբելու հրատարակած այս աշխատանքները աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ, մտքի լիակատար ինքնուրույնությամբ»:
Օրբելու «Ջրասուզակները առաջին ծովային պատերազմում ըստ հին աշխարհի գրողների» աշխատությունում ներկայացված է ջրասուզակների հսկայական դերը հունա-պարսկական երկրորդ պատերազմի (Ք. ա. 481-480) ժամանակ:
Ստորջրյա հնագիտության աշխատանքները ԽՍՀՄ-ում անխզելիորեն կապված են հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների payday loan cheap արշավախմբի գործունեության հետ (ЭПРОН): 1934թ. նրա կազմում ստեղծվում է հատուկ աշխատանքային խումբ Օրբելու ղեկավարությամբ, և սկսվում են փրկարարական և ստորջրյա պեղումներ ծովերում, պատմական վայրերում:
Օրբելու «Ստորջրյա հնագիտության զարգացման համար», «Մակույկը` (միակտոր նավը)», «Ստորջրյա պատմական որոնումները և ԷՊՐՈՆ-ի խնդիրները», «Ստորջրյա պեղումները հնությունների ետևից» աշխատությունները նրա կատարած հսկայածավալ գիտական աշխատանքների արդյունքն էին, որոնք եղան անցումային հեղինակի համար, քանի որ նա տեխնիկայի և գիտության պատմության հատուկ թեմայից անցավ ընդհանուր պատմության:
Նշանավոր գիտնականի կյանքի թելը կտրվեց այն պահին, երբ նա դեռևս շատ անելիքներ ուներ, երբ նրա պատմագիտական հետազոտությունները, նրա իսկ հիմնադրած գիտության նոր ճյուղի` հիդրոհնագիտության վերաբերյալ ուսումնասիրությունները համընդհանուր ճանաչման էին արժանանում: