stranici-iz-jizni-Orbeli-arm-2000

«Դարերի և ջրերի խորքում»

Ռուբեն  Օրբելին իրավամբ համարվում է ստորջրյա հնագիտության և ստորջրյա տեխնիկայի պատմության նոր բնագավառի` հիդրոհնագիտության հիմնադիրը, որի զարգացման համար նա ծավալում էր լայն քարոզչություն գիտական կազմակերպություններում` մտադրություն ունենալով ստեղծել նոր կադրեր, ինչպիսիք էին ջրասուզակները և հնագետ ջրասուզակները:
Ներկա աշխատանքում առաջին անգամ ներկայացվում է ստորջրյա հնագիտության հիմնադիր պրոֆեսոր Ռուբեն Օրբելու` ջրասուզակային գործի վերաբերյալ ուսումնասիրությունները: Նա իր աշխատանքներում օգտագործում է պատմական վկայություններ ջրասուզակների և ջրասուզակի սարքավորումների մասին, որոնք հանդիպում են տարաբնույթ աղբյուրներում և իրենցից ներկայացնում են ցաքուցրիվ, հատվածային հիշատակություններ անտիկ մտածողների, աշխարհագրագետների, բնագետների, նույնիսկ փիլիսոփաների աշխատություն ներում:
Ուստի, աշխատանքը պահանջում էր մեծ ջանասիրություն և հետևողական մանրակրկիտ գիտական ուսումնասիրում, ինչն էլ մեծ գիտնականին հատուկ խորաթափանցությամբ արվել է պրոֆեսոր Ռուբեն Օրբելու կողմից:
Գիրքն ընդգրկում է և՛ ռուսերեն, և՛ հայերեն թարգմանված տեքստերը, ոստի այն կարող են կարդալ ընթերցող առավել լայն շրջանակներ:

ՀՀ մշակոիյթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Ցաղկաձոր, 2016թ
Կազմող հեղինակներ՝ Մ.Բունիաթյան, Գ.Մկրտչյան
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն, ռուսերեն
Գիրք

Գինը՝ 3000 դրամ


«Ճատրակ»

Մեծ աշխարհին այսօր փոքրիկ Հայաստանը ներկայանում է որպես շախմատային գերտերություն: Այդ բարձր որակումը հայերս վաստակել ենք աշխարհին շախմատային մտքի հսկաներ տալով՝ Տիգրան Պետրոսյան, Ռաֆայել Վահանյան, Գարի Կասպարով, Լևոն Արոնյան: Այսինքն՝ շախմատը, որպես սուր մտքի և ուժեղ տրամաբանության խաղ, հայոց ազգային գիտակցությանը ներհատուկ մարզաձև է՝ մտքի վարժանք:
Այս դիտանկյունից առավել կարևորվում է այս աշխատանքը, որը կատարվել է՝ հայոց շախմատասեր հանրությանը ներկայացնելու մեկ այլ տաղանդաշատ հայորդու՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու աշխատասիրությամբ 1936 թվականին հրատարակված “Ճատրակ” գիրքը:
Քանի որ գիրքն ընդգրկում է և՛ ռուսերեն, և՛ հայերեն թարգմանված տեքստերը, այն կարող են կարդալ ընթերցող առավել լայն շրջանակներ: Վստահ ենք, որ մեր շախմատասեր ընթերցողները հաճույքով կծանոթանան շախմատի ստեղծման հիրավի հեքիաթային պատմությանը, կիմանան, թե ով, որտեղ և ինչու հնարեց նարդին, թե ինչպիսին էին խաղաքարերն ու խաղերի կանոնները նախնական վիճակում, ինչպես և ինչից են պատրաստվել շախմատն ու նարդին:
Շախմատը ծագել է Հնդկաստանում, այնուհետ ընդունվել ու տարածվել Իրանում, սիրվել ու գնահատվել Հայաստանում, այնուհետև սփռվել Եվրոպայում, մասնավորապես գիտական արժևորում ստացել Կաստիլիայի արքա Ալֆոնս Իմաստունի կողմից:
Հովսեփ Օրբելին նշում է, որ անգամ Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերում գյուղացիները շախմատ են խաղացել, այսինքն՝ այս խաղը իրապես համազգային սիրո է արժանացել Հայաստանում: Նշանակում է՝ ժամանակն է, որ այս գիրքը հայտնվի մեր ընթերցողների սեղանին՝ պատգամելով պահպանել մտքի ճկունությունը և առողջ տրամաբանությունը, որպեսզի հաղթանակները կյանքում և շախմատում իրական լինեն:

ՀՀ մշակոիյթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Ցաղկաձոր, 2015թ.
Կազմող հեղինակներ՝ Մ.Բունիաթյան, Գ.Մկրտչյան
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն, ռուսերեն
Գիրք

Գինը՝ 4000 դրամ


stranici-iz-jizni-Orbeli-2500

«Էջեր Օրբելիների ընտանիքի կյանքից»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2012թ.
Հեղինակ՝ Գ. Մկրտչյան
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ ռուսերեն
Գիրք

Գինը՝ 2500 դրամ


stranici-iz-jizni-Orbeli-arm-2000

«Էջեր Օրբելիների ընտանիքի կյանքից»

Առաջարկվող աշխատանքում հրատարակվում են Օրբելիների ընտանիքի նամակագրությունը, որն ընդգրկում է գրեթե քսան տարի (1894–1924) Այն բացահայտում է նոր էջեր Օրբելի եղբայրների ընտանիքի կյանքից փաստական նյութի հիման վրա: Զգալիորեն ընդարձակում և հարստացնում է մեր պատկերացումները ընտանիքում տիրող մթնոլորտի մասին: Ընտանիքի հետաքրքրությունները, նիստ ու կացը և ավանդույթները:
Նամակագրությունը բացահայտում է հռչակավոր ընտանիքի կյանքի ներքին անտեսանելի կողմերը, նորովի լուսաբանում ընտանիքի և ազգային- մշակութային ավանդների դերը երեք հանճարեղ գիտնականների դաստիարակման և ձևավորման գործում:
Նամակները ներկայացնում են պատմա-մշակութային մեծ արժեք, փաստացի վկայում են ավանդական կապերի մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև` կրթության, մշակույթի և գիտության բնագավառներում:
Նամակագրությունը հրատարակվում է աննշան կրճատումներով:
Գիրքը առաջարկվում է լայն ընթերցասեր հասարակությանը:

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2012թ.
Հեղինակ՝ Գ. Մկրտչյան
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն
ISBN: 978-99941-2-872-3
Գիրք

Գինը՝ 2000 դրամ


levon-orbeli-1000

«Լևոն Օրբելի»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2012թ.
Հեղինակ՝ Գ. Մկրտչյան, Մ. Բունիաթյան
Խմբագիր՝ Հ. Մինասյան
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն
Գիրք

Գինը՝ 1000 դրամ


Hovsep-Orbeli-1000

«Հովսեփ Օրբելի»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2012թ.
Հեղինակ՝ Գ. Մկրտչյան, Մ.Բունիաթյան
Խմբագիր՝ Հ. Խառատյան
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն
Գիրք

Գինը՝ 1000 դրամ


Ruben-Orbeli---700-AMD

«Ռուբեն Օրբելի»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2010թ.
Հեղինակ՝ Գ. Մկրտչյան, Մ. Բունիաթյան
Լեզուն՝ հայերեն
Գիրք

Գինը՝ 700 դրամ


Ani-1250

«Անի»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2011թ.
Հեղինակ՝ Գ. Մկրտչյան, Մ. Բունիաթյան
Խմբագիր և թարգմանիչ՝ Ս. Սեֆերյան
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիրք-ալբոմ

Գինը՝ 1250 դրամ


Arakner-1650

«Միջնադարյան Հայաստանի առակներ»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2013թ.
Հեղինակ՝ Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի
Ձևավորում՝ Գ. Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիրք

Գինը՝ 1650 դրամ


Ani-200

«Անի»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2011թ.
Հեղինակ՝ Գ.Մկրտչյան, Մ.Բունիաթյան
Ձևավորում՝ Գ.Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն
Ուղեցույց

Գինը՝ 200 դրամ


Treasures-of-Tsaghkadzor-200dram

«Ծաղկաձորի գանձերը»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2010թ.
Հեղինակ՝ Գ.Մկրտչյան, Մ.Բունիաթյան
Լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ուղեցույց

Գինը՝ 200 դրամ


Orbeli-eghbajrner-200

«Օրբելի եղբայրների տուն-թանգարան»

ՀՀ Մշակույթի նախարարություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Երևան, 2005թ.
Հեղինակ՝ Գ.Մկրտչյան, Մ.Բունիաթյան
Ձևավորում՝ Գ.Գրիգորյան
Լեզուն՝ հայերեն
Ուղեցույց

Գինը՝ 200 դրամ