📌ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
📌Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության https://www.facebook.com/iaenasra
ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված մեծ գիտնականի 135-ամյակին:
📆 Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 28-ից 29-ը` Ծաղկաձոր քաղաքում:
❗️ Գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը գրանցվել և ուղարկել համառոտ ամփոփագիր` մինչև 300 բառ, հետևյալ հղումներով․
✍️ Զեկուցվելիք թեմաները պետք է անմիջական կապ ունենան Հովսեփ Օրբելու գործունեությանը կամ առնչվեն նրա հետազոտական հետաքրքրություններին և ներկայացնեն հետևյալ ոլորտներից մեկը.
• Ազգագրություն
• Բանագիտություն
• Բարբառագիտություն
• Հնագիտություն
• Մշակութային ժառանգություն
👉 Գիտաժողովի անցկացման հասցեն` ք. Ծաղկաձոր, Օրբելի 11
👉 Կազմակերպիչները հոգում են մասնակիցների երկօրյա սնունդը և փոխադրումը Երևան-Ծաղկաձոր-Երևան ուղղությամբ` հոկտեմբերի 28-ին և 29-ին:
👉 Ժամանակացույց.
• Հոկտեմբերի 1 – հայտերի հաստատման ժամկետ
• Հոկտեմբերի 15 – գիտաժողովի ծրագրի հրապարակում
Հնարավոր է սա 1 անձ-ի նկարն է