Սույն թվականի սեպտեմբերի 9֊ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում Կոտայքի մարզապետարանի առաջարկությամբ կայացավ Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես,որին ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև ՝Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզային ենթակայության դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ նրա գլխավորած պատվիրակությունը տպավորված հեռացան թանգարանից`առաջարկելով իրենց համագործակցությունը թանգարանի հանրահռչակման գործում։