
Օրբելի եղբայրների տուն- թանգարանը մայիսի 18֊ին՝ Թանգարանների միջազգային օրը և մայիսի 21֊ին՝Թանգարանային գիշերը , հագեցած էր բազմաբովանդակ միջոցառումներով
։Ողջ օրվա ընթացքում թանգարանում ցուցադրվեց թանգարանի և Օրբելի եղբայրների մասին պատմող հետաքրքիր տեսանյութեր և ֆիլմեր,《Աշխարհի թանգարաններ》թեմայով սահիկահանդես՝ գիտաշխատող Լիլիթ Հովսեփյանի տպավորիչ մեկնաբանությամբ։Ներկայացվեց երկու ժամանակավոր ցուցադրություն՝ Հրազդանի երկրագիտական թանգարանի մշակութային արժեքներից՝《Կենցաղն ու բարքերը հայկական ընտանիքում》խորագրով և Նիկողայոս Մառի կյանքն և գործունեությունը ներկայացնող աշխատանքներ՝《Նիկողայոս Մառը և հայկական մշակույթը》թեմայով։

Իսկ մեր փոքրիկ այցելուների 
համար ցուցադրվեց 《Նրանք երեքն էին》անիմացիոն մուլտֆիլմը ,փոքրիկները նաև խճանկարների միջոցով սիրով բացահայտեցին Օրբելի եղբայրներին։


Իսկ դուք հասցրեցի՞ք լինել Օրբելի եղբայրների տուն-թանգարանում 
