Օրբելի եղբայրների տուն–թանգարանը բացվել է 1982թ. հուլիսի 6-ին երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը:
Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ: Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր: Դրանք հիմնականում ձեոք են բերվել Ս.Պետերբուրգ քաղաքից:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին` գիտական և հասարակական գործունեությունը:
Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը` գրասեղանը, բազմոցը, բաղկաթոոը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային աոարկաները:
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով` ոուսերենով, գերմաներենով, իտալերենով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ: Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները:
Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ:
Լուսանկարների հարուստ ֆոնդը վաո պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրածկյանքի և նախասիրությունների լուո վկաներն են:
Շենքի ներքին հարդարանքը, ցուցանմուշների նրբաճաշակ մատուցումը ապահովում են թանգարանի հուզական-ճանաչողական ընկալումը, դարձնում այն իսկապես ուսուցանող և հետաքրքիր:
Թանգարանի անբաժանելի մասն է կազմում Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա.Հովսեփյանի` Օրբելի եղբայրների հուշաքանդակը` կանգնեցված թանգարանին կից հրապարակում, որը չի վրիպում անցորդների աչքից և հրավիրում է նրանց Օրբելիների տուն:
Օրբելի եղբայրների անունը կրող հրապարակում անցկացվում են քաղաքային բազմաթիվ հանդիսություններ: