Թանգարային գիշերը Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի ունեցավ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տաղանդավոր ուսանողների մասնակցությամբ համերգ,որի շրջանակներում քոլեջի սաները հանդես եկան գեղեցիկ երաժշտական կատարումներով ՝այցելուններին հաղորդելով գարնանային բարձր տրամադրություն։Օրվա վերջում Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանի  և Կարա-Մուրզայի անվ. պետական քոլեջի տնօրեն Տիգրան Նորատյանի   միջև կնքվեց համագործակցության հուշագիր 🤝՝ի նպաստ երիտասարդ ստեղծագործների աշխատանքների իրացմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը և վաստակաշատ մանկավարժ Պարգև Չոլախյանին ։😍