Թիֆլիս
payday loan style=”text-align: center;”>13 հունվարի 1899թ.
Ռուբենիկ ջան. Վաղուց է, չեմ տեսել քեզ և ոչ էլ խոսել հետդ, շատ եմ կարոտել քեզ, տարբեր հանգամանքներ և իմ ընդհանուր գրգռվածությունը խանգարում են ինձ հանգիստ նստել և խոսել քեզ հետ, ես միայն հասցնում եմ ժամանակին հոգալ քո նյութական կարիքները: Նամակներդ ու դիմանկարդ ստացա, շատ ուրախ եմ ու հանգիստ, որ դու առողջ ես և կարողանում ես ինքնուրույն գլուխդ պահել ու զբաղվել քո գործերով: Այդպես էլ շարունակիր, որ ես քո մասին լավը լսելով կարողանամ քեզ ոտքի կանգնեցնել ու հասցնել քեզ քո նպատակին` դա է իմ բաղձանքն ու միակ մխիթարանքը: Դիմանկարդ շատ կենդանի է, բայց դեմքդ խիստ բարկացած, այդ աոումով քո աոաջին դիմանկարն ինձ ավելի դուր եկավ: Հանգիստ եղիր, որովհետև այդ աոաջին և անշուշտ պայմանն է, որ մտավոր պարապմունքներդ արդյունավետ լինեն, դու ոչ մի պատճառ չունես անհանգիստ և բարկացած լինելու: Այժմ քո ոսկի և ամենաերջանիկ ժամանակն է: Եթե դու հիմա չլինես երջանիկ, հանգիստ, թարմ և ուրախ, ապա էլ երբ և ինչ դուրս կգա քեզնից: Ես չեմ կարծում, որ դու իրականում այդպիսի տեսք ունենաս, երևի Սերյոժան է թանձրացրել ներկերը, բայց, այնուամենայնիվ, կհայտնես նրան իմ շնորհակալությունն ու սիրո ողջույնը: Երեկ հեռագրով փոխանցել եմ 50 ռուբլի, համալսարանի վարձը: Կարծում եմ, որ բավական կլինի, ուզում էի ուղարկել փոստով, բայց վախեցա, որ ուշ լինի և դու նեղություն կկրես: Այս անգամ այսպես թող լինի, իսկ հետագայում զգուշացրու ինձ, որ ժամանակին ուղարկեմ: Եթե ուղարկածս պակասություն անի, կարող ես Պավել Սեմյոնովիչից վերցնել և ինձ այդ մասին գրել: Մենք, բոլորս առողջ ենք և համբուրում ենք քեզ: Պապդ լավ է և ուրախ: Մեր պառավիկը հազիվ հազ է ոտքի վրա կանգնում և երևի մոռացել է ժամանակի մասին, շուտով կգնա այն աշխարհ: Անընդհատ քեզ է օրհնում և անհանգստանում, որ չունի մեկը, ով քեզ նամակ գրի: Քանի անգամ դիմել է մորդ և հորաքրոջդ, որ քեզ իր անունից նամակ գրեն, ուստի այս տողերով ես կատարում եմ նրա խնդրանքը: Արդյոք կարողացա՞ր այս տոներից օգուտ քաղել: Ի՞նչ կարդացիր և ուսումնասրեցիր, գնացի՞ր գրադարան, թե՞ ազատ օրերդ իզուր անցկացրիր ու մի լավ տոն սարքեցիր քեզ համար: Ես քեզ այստեղ մտածված չկանչեցի, որպեսզի դու այդ տոները ավելի արդյունավետ անցկացնես: Ողջ մեր ընտանիքի կողմից հայտնիր Պավել Սեմյոնովիչին և Մարիա Սեմյոնովնային մեր սիրո ողջույնները և շնորհակալություները, որ քեզ այդքան ազատություն են տալիս ու թույլատրում, որ քո ընկերներին հրավիրես: Այդ մեծ սիրո ու հարգանքի նշան է նրանց կողմից, և դու պետք է գնահատես ու զգույշ լինես, որ քո բերած անձիք արժանի լինեն դրան, և դու չկարմրես նրանց պատճառով: Ինչպես ես տեսնում եմ Պավել Սեմյոնովիչի հետ դու պետք է դիվանագիտություն բանեցնես և հետը բարեկամական հարաբերություններ պահպանես ու չվիրավորես: Քույրերը կարող են իրենց ազատ պահել և միշտ միմյանց հետ կհաշտվեն: Իսկ քո դրությունն ուրիշ է, ուստի զգույշ պիտի լինես, որ հարաբերություններդ չփչացնես: Իմ անունից կողջունես Պավել Սեմյոնովիչին և Սուսաննային, ցանկացիր նրանց երկար կյանք և հաջողություն գործերում: Նույնպես և Չերնիկովին, որի հետ կուզեի հարաբերություններդ պահպանեիր: Այս օրերս Պ.Սալամբեկյանը, որը եկել էր իր կնոջ հետ Մոսկվայից այցելության, վերադարձավ Ռուսաստան, հետը տարավ Մարգարիտին` երաժշտական կրթություն տալու համար: Մեզ հետ ամուսինները բարեկամացան և խնդրեցին , քեզ գրենք, որ դու գնաս իրենց մոտ, ծանոթանաս և այլն: Մայրդ էլ <<նաղդ մանեթով>> ընդունեց այդ խնդրանքը, և կարծեմ թե արդեն գրել է քեզ, որ գնաս իրենց մոտ և ծանոթանաս: Ես ո՛չ ծանոթանալուն, ո՛չ էլ բարեկամանալուն դեմ չեմ, բայց չլինի՞ թե հետին մտքեր ունենան և օգտվեն քո միամտությունից ու երտասարդ լինելուց և չլինի՞ թե փորձանք բերեն քո գլխին: Ես իմ պարտքն եմ համարում իբրև հայր քեզ զգուշացնել, հասկացիր իմ այս կարճ տողերը, զգույշ եղիր նրանց և նրանց նմաններից: Դրանց նմաններից կարելի է սպասել ամեն տեսակի փորձանք և տհաճություն, որ նույնիսկ չես էլ կարող երևակայել, որն ամբողջ կյանքդ կթունավորի և մեր ընտանիքի կործանման պատճառը կդառնա: Մնացածը ինքդ հասկացիր, մտածիր, գլուխդ պահիր ու պահպանիր, որովհետև ուրիշ հոգացող չունես, և ես էլ անզոր եմ քեզ պահելու նման փորձանքներից: Եվ թող ուրիշներն ու հանգամանքները չշեղեն քեզ ճիշտ ճանապարհից: Մնացածը կախված է քո մարդկայնությունից, քո խելքից, բանականությունից և ազնվությունից, այդ է պահանջում քո ընտանիքը` ծնողներդ, եղբայրներդ և հասարակությունը նույնպես, որին դու պետք է ծառայես: Այս տողերս հասցեագրված են միայն քեզ, դու դրանք ուշադիր կարդա և հիշիր, ընդահանուր նամակում այդ մասին ոչինչ չգրես, որպեսզի անախորժություն դուրս չգա: Սրա մասին գիտենք ես և դու, ուրիշ ոչ ոք:
Քո հայր` Օրբելյան
Ռուբենիկ ջան, փողի վերաբերյալ…. գրում ես, որ շատ ես ծախսում, հարկավոր է սահմանափակել, ուրախ եմ, որ հասկանում ես, բայց ավելի ուրախ կլինեմ, որ հասկացածդ կարողանաս իրականացնել: Դու շատ լավ գիտես, որ ես հոգիս էլ չեմ խնայի քո համար, ուր մնաց փողը: Եվ ինչքան ուժ ու կարողություն ունեմ, ամեն բան կանեմ քեզ համար: Ես հենց այնպես չեմ գրում այս տողերը: Դրա հետ մեկտեղ դու լավ պիտի իմանաս, որ փողը այնպիսի բան է, որի մասին պետք է ճիշտ կարծիք ունենալ և ինչպես հարկն է ` վարվել: Փող ծախսելը չափ ու սահման չունի, և շատ հեշտ է կորցնել նրա հաշիվը, ու ողորմելի է այն մարդը, որն ինչքան էլ փող ունենա, միշտ փողի կարիք կունենա և միշտ կլինի դժգոհ ու նրա հետ մշտապես կարող է դժբախտություն պատահել: Դրա համար երիտասարդ տարիներից, եթե դու չսովորես զսպել և սահմանափակել քեզ, բավարարվել քչով, հետո դժվար կլինի, և դու կլինես ամենադժբախտ մարդը, քանզի փողը պահանջում է խնայողություն, չափի զգացում, յուրօրինակ խիստ կարգապահություն ցանկությունների մեջ: Երբ դու հասկանաս և ընդունես իմ ասածն ու գրածը, ես մեծ բավականությամբ կուղարկեմ քո խնդրած գումարը` լինելով վստահ, որ դու անտեղի չես ծախսում իմ աշխատածը: Իմ միակ ցանկությունն է ու պահանջը, որ դու ունենաս ամեն ինչ և ճիշտ ժամանակին, որ քո ամեն կարիքները նախատեսած լինեն ու հաշված: Կրկնում եմ, չկարծես խնայում եմ ու հանդիմանում քեզ: Ես քո լավության համար եմ գրում և խնդրում, որ փողի հետ զգույշ վարվես: Էլ ուրիշ ինչ գրեմ, ստացա՞ր դու պատի օրացույցը և Մակարովի միջոցով ուղարկված 15 շիշ գինին: Ես դա ուղարկել եմ ն րա համար, որ դու օրը մեկ գավաթ գինի խմես: Երբ վերջանա, գրիր, նորից կուղարկեմ: Բայց դու ոչինչ չես գրել գինու մասին, թութունը ձեռնտու չէ փոստով ուղարկել, խելամիտ չէ, քանի որ մեկ ծանրոցի համար պետք է վճարել 45 կոպ.: Ավելի լավ է այդ նույն թութունը դու վերցնես Սմիռնովից: Փողը կուղարկեմ: Ցտեսություն, եղիր առողջ, զվարթ և ուրախ: Գործիր նվիրվածությամբ և սիրով: Խնայիր ժամանակդ և գնահատիր առողջությունդ ու երիտասարդությունդ: Այսօր բավական է:
Քեզ սիրող, քո հայր` Ա.Օրբելի:
P.S. Քո նամակները կեղտոտ են և շատ անգամ դժվար ընթերցելի, աշխատիր գրել մաքուր, այդպես չի կարելի:
Թիֆլիս
26 հոկտեմբերի 1899թ.
Ռուբենիկ ջան. Ստացա քո վերջին նամակը և շտապում եմ հանգստացնել քեզ` հարուցածդ հարցի կապակցությամբ: Ես մի փոքր զարմացած եմ, որ քեզ մոտ նման հարց է ծագել: Երբ դու այստեղ էիր, մենք այդ մասին խոսել ենք և վճռել, որ եթե համալսարանի տնօրինությունը գթասրտություն ցուցաբերի և քեզ թույլ տան հանձնել անցյալ տարվա քննությունները, ապա դու պետք է պատրաստ լինես դրան, մի հետաձգիր քննություններ հանձնելը, որ փոխադրվես հաջորդ կուրս և օր առաջ ոտքի կանգնես: Այդ դեպքում, եթե կուզես շարունակել ուսումդ, և հանգամանքներն ինձ ներեն, ուրեմն կմեկնես արտասահման ու ավելի արդյունավետ և խելացի կերպով կկատարելագործվես երկու-երեք տարիների ընթացքում: Ինչ իմաստ կա նստել այդ խոնավ Պետերբուրգում` ճշմարտություն փնտրելու նպատակով: Ճշմարտությունը, որը դու փնտրում ես, նյութական չէ, որը կարելի լինի բռնել, շոշոփել: Ճշմարտությունն ինքն իրեն կծնվի քո գլխում միայն այն դեպքում, եթե երկար ժամանակ հանգիստ պրպտես, աշխատես, ուսումնասիրես հիմնավորապես այն առարկաները, որոնք դասավանդում են: Եվ չես վազվզի այս ու այն կողմ` դիմելով սրան նրան, և ճշմարտությունից սարքել մի բան, որը չես կարող բռնել ձեռքերով, արդյունքում տարիներ կկորցնես կիսացնոր խելագարի պես: Ուստի, նախ և առաջ անցիր գործի և պատրաստվիր քննության այն առարկաներից, որոնք անհրաժեշտ են հանձնել` երրորդ կուրս փոխադրվելու համար և նրանց տված ծրագրով: Պետերբուրգում գտնվելու քո միակ նպատակը հետևյալն է. դու պետք է ուսումնասիրես համալսարանական ծրագրով դասավանդվող բոլոր առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնես, ապա թե ոչ դիպլոմ չես ստանա, իսկ առանց դիպլոմի քո գիտելիքները ոչ մի գրոշ չարժեն, առավել ևս այն ճշմարտությունը, որը դու ցանկանում ես փնտրել ու գտնել: Այս բոլորն, իմ կարծիքով, ոչինչ չարժեն: Գործիդ եղիր, զբաղվիր որոշակի գործով, եղիր ամուր և հաստատ` նպատակներիդ հասնելու համար: Առավել ևս, դու ունես բավական ժամանակ, որպեսզի հանգիստ, հիմնավորապես պատրաստվես քննություններին: Ազատ ժամանակդ կարող ես ուսումնասիրել նշանակալից դասական աշխատությունները: Անհրաժեշտ է միայն, որ գլուխդ չկորցնես, ուշադիր լինես քո գործում, դես ու դեն չընկնես, չցրվես, չշեղվես ճանապարհիցդ: Անիմաստ մի կորցրու ժամանակդ թերթեր կարդալով, ժողովներ այցելելով, դատարկ խոսակցություններով, ընկերների հետևից ընկնելով: Ընկերների խոսքով դես ու դեն ընկնելով` մարդս ո՛չ կզարգանա, ո՛չ գիտելիք ձեռք կբերի, ո՛չ մարդ կդառնա և ո՛չ էլ ամուր ոտքի կկանգնի: Այս բոլորը լավ է, եթե չափ ու սահմանն իմանաս: Նախ և առաջ մարդ պետք է զբաղվի վստահելի, լուրջ գործով, և ուշադրությունն ու մտքերը կենտրոնացնի իր գործի վրա: Քո ամբողջ ժամանակը պետք է լինի կանոնավորված, որ չկորցնես ոչ մի րոպե, աշխատես արդյունավետ, այսպիսով կատարես քո սրբազան պարտքը: Եվ դրանից հետո միայն կարելի է հանգստանալ, հանդիպել ընկերներին, բարեկամներին, զրուցել և ժամանակ անցկացնել, կարդալ թերթեր և ստանալ այլ հաճույքներ: Դրա հետ մեկտեղ քո յուրաքանչյուր քայլ պետք է թելադրված լինի պարտքի զգացումով, պարտքի զգացում քո առջև, ինչպես նաև քո մոտիկների, շրջապատող հասարակության և ընկերների: Այլ կերպ չի կարելի մարդ դառնալ և լինել օգտակար քեզ և հասարակությանը: Կարծում եմ, այսքանը բավական է, որ դու հասկանաս և մտածես մնացածի մասին ու չշեղվես ճանապարհից, չկորցնես քեզ: Այդ ժողովներից` թե՛ հայոց, թե՛ ռուսաց, ինչքան հնարավոր է հեռու մնա, որպեսզի այսօր կամ վաղը քեզ փորձանքի մեջ չքաշեն: Հիշիր, որ քեզ ակնդետ նայում են քո փոքր եղբայրները, և ինչ ճանապարհով որ գնաս, նույնը կանեն նրանք, և դու պատասխան պիտի տաս` ինչպես լավի, այնպես էլ վատի համար: Իզուր payday loans in denver colorado ես ատում Պավել Սեմյոնովիչին, դու չունես պատճառ և իրավունք դրա համար. նա իմ հավատարիմ և սրտակից բարեկամն է, այդ երեխայական և թեթևամիտ վերաբերմունքդ նրա նկատմամբ թող և ջերմ եղիր հետը: Իմ սիրո ողջույնները հաղորդիր առանձնապես Կատերինա Սեմյոնովնային, իրեն և ընտանիքի մյուս անդամներին: Մայրդ լավ տրամադրության մեջ է, աշխատիր չփչացնել: Ես առողջ եմ: Յուսյան լավ է, պարապում է ինչպես գիմնազիայում, այնպես էլ Թուսիկյանցի մոտ: Քույրերս և Դավիթը ողջունում են, եղիր առողջ:
Քո հայր Ա.Օրբելի:
P.S. Չատմի գործը մի կերպ հաջողացրի, ինչ կստացվի, չգիտենք: Ավարտվեցին Կրեդիտնի բանկի ընտրությունները, ինձ նույնպես ընտրեցին, բայց ես շատ ժամանակ կորցրի: Իմ կենսաթոշակի մասին ոչ մի տեղեկություն չունեմ: Լավ կլիներ, որ Պավել Սեմյոնովիչը այդ մասին հիշեցներ Չմիմանին կամ Նիկոլսկուն:
Ընդունիր համբույրս:
Թիֆլիս
3 մարտի 1900թ.
Իմ թանկագին Ռուբենիկ, վաղուց քեզնից նամակ չունեմ, չգիտեմ, ինչպես ես, ինչով ես զբաղված: Ուրախ եմ, որ համալսարանական անկարգություններից հեռու ես մնացել, նաև նրա համար, որ թողել ես ծխելը, եթե իրոք թողել ես և չես սկսի նորից ծխել: Եթե սկսես նորից ծխել, կլինի թուլության դրսևորում և կնշանակի, որ դու կամքի ուժ չունես, որը հետագա կյանքում շատ տհաճություններ կպատճառի քեզ: Ես ուրախ կլինեմ քո ծանոթությունների համար գրական խմբակում, եթե նպատակդ ինչ – որ լուրջ օգտակար բան սովորելն է և ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելը: Պետք չէ հրապուրվել քաղաքական հարցերով, պետք է շրջահայաց ու հեռու մնաս կասկածելի անձանցից և գաղափարներից, որպեսզի նրանց ձեռքում գործիք չդառնաս: Երբեք մի մոռացիր և հիշիր, որ Պետերբուրգում գտնվելու քո միակ նպատակը կրթություն և գիտելիք ստանալն է, ինչպես նաև ողջամիտ և տրամաբանական ունակություններ ձեռք բերելը: Այն ամենը, ինչ կխանգարի այդ նպատակին հասնելու համար, պետք է ինքդ մերժես, քանի դեռ ուշ չի: Պարապու՞մ ես, և ինչպես են գնում գործերդ: Ե՞րբ են քննություններն, ինչպես է Լևոնը: Տեսնվեցիր Ներսես Սարկավագի հետ, որը ներկա պահին գտնվում է Պետերբուրգում` արևելագիտության բաժնում: Ծանոթացե՞լ ես պրոֆեսոր Մառի հետ, թե՞ Յուզբաշևը չի կատարել իր խոստումը: Քո ուղարկած <<Կուրերը>> կարդացի հաճույքով: Կարելի է ասել և գրել ամեն ինչ, բայց կյանքը գնում է իր հունով, և ուժն է որոշում ամեն ինչ: Օրերս լուրեր տարածեցին, որ Մուրավյովը հեռանում է, և նրա տեղը նշանակում են Գոնչարովին, բայց առայժմ լուրը չի հաստատվում, ըստ երևույթին ուղղակի քննադատություն էր: Ինչպես է օրիորդ Կատերինան, իմ սրտառուչ ողջյունները նրան, Մարիային, Աննա Սեմյոնովնային և Պավել Սեմյոնովիչին, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամներին:
Մնում եմ քո հայր` Ա. Օրբելի:
P.S. Յուսյան առողջ է և լավ է պարապում, ինչպես գիմնազիայում, այնպես էլ Թերսիկյանի մոտ: Մայրդ և պապդ չեն փոխվել, մնացել են հավատարիմ իրենց տհաճ սովորություններին: Համբուրիր Լևոնին, նրան կգրեմ հաջորդ անգամ: Ուղարկում եմ 100 ռուբլի, որից 60-ը կտաս Աննա Սեմյոնովնային, մնացածը թող մնա ձեզ երկուսիդ: Իսկ 25 ռուբլով Լևոնը թող քարտեզ կամ գրքեր գնի:
Համբուրում եմ, քո հայր Ա.Օրբելի:
Թիֆլիս
4 հոկտեմբերի 1899թ.
Իմ սիրելի, անմոռանալի Լեո ջան Անհրաժեշտ է, որ դու Ռուբենից շուտ պատասխանեիր, քանի որ ավելի առաջ էիր գրել, բայց քեզ չի հասել: Ես գրել էի, որ երեկոները չեմ կարողանում ոչինչ գրել, ոչինչ չեմ տեսնում: Անհրաժեշտ է կենտրոնացնել տեսողությունս, որպեսզի հասկանամ իմ գրած տառերը, իսկ օրը անցնում է շատ արագ: Չեմ հասցնում սկսել, երբ րոպեական ընդհատում են: Ես այդպես չեմ սիրում գրել, առանց դրա էլ առանձնապես ոչինչ չկա գրելու, մեկ էլ ստիպված ես գրելու ընդհատումներով: Ահա այժմ էլ ընդհատեցին,դիտավորյալ սկսեցի գրել` Յուսյային գիմնազիա ուղարկելուց հետո: Մտածեցի` կավարտեմ, մինչև հայրիկը և պապիկը վեր կենան, հետո կգնամ նրանց համար թեյ կպատրաստեմ, սակայն վեր կացավ հայրիկը , վազեցի նրան թեյ լցրեցի: Եկավ կաթնավաճառը, անհրաժեշտ է նրա հետ հաշիվները փակել: Եկավ Հարությունը շուկայից, անհրաժեշտ է ապրանքներն ստուգել, նման հիմար բաների վրա է անցնում օրս: Իսկ ինձ անհրաժեշտ է շտապ հանձնել նամակը, քանի որ հայրիկը ձեզ փող է ուղարկում: Վախենամ այսօր չհասցնեմ, հետևաբար դուք մեկ օր ուշ կստանաք: Ռուբենը գրում է, որ քո բախտը բերում է` և՛ օպերա և՛ ամեն ինչ բազմակետերով: Ցանկանում եմ քեզ հաջողություն միայն գործերում….., դու հասկանում ես ինչի մասին եմ գրում: Պահիր քեզ համեստ, պահպանիր քո առողջությունը և էլի ինչ- որ բան, ապագայում պետք կգա: Ես ցանկանում եմ լինել բազմաթիվ թոռների տատիկ, դրա համար ձեր հարստությունը շաղ մի տվեք դես ու դեն: Մի ծիծաղիր հիմարիկ, ես քեզ լուրջ եմ ասում : Ձեր վերջին խմբանկարը ինձ շատ ծիծաղեցրեց, բայց արդեն հաջորդ օրը նրանից մնաց այս, որը ես ուղարկում եմ ձեզ: Դուք երկուսով անպիտան եք, լավը չեք, նման կատակի համար ձեզ երկուսիդ խիստ կծեծեի, դե հետո էլ ամուր կհամբուրեի, բայց ափսոս, շատ հեռու եք: Չնայած իմ ծագմանը` ձեռքերս չեն հասնի, իսկ շրթունքների մասին խոսք չկա: Այնուհանդերձ հանձնարարում եմ քեզ ծեծել Ռուբենին և համբուրել իմ կողմից, իսկ նրան հանձնարարում եմ այդ նույնը կատարել քո հանդեպ: Գրիր շուտ: Ինչ ասաց պրոֆեսորը քթիդ մասին: Գրիր հաճախ: Համբուրում եմ քեզ շատ-շատ ամուր: Յուսյան առողջ է, այսօր տարավ քննաթերթիկները, օրերս կտան թվանշանները: Ստանալուն պես կուղարկենք:
Թիֆլիս
23 հոկտեմբերի 1899թ.
Իմ թանկագին Լեո Իմ սիրելի, քո նամակներն ավելի են մխիթարում ինձ: Ես շատ ուրախ եմ, որ դու համակերպվում ես ակադեմիային և առանց առանձնակի տհաճությունների մորթում քո գորտերին: Գլխավորը պահպանիր քո առողջությունը: Պարապիր այնպես լավ, ինչպես Թիֆլիսում, որ ժամանակին ավարտես կուրսդ և գաս ինձ մոտ, մխիթարություն և ուրախություն բերես, որպեսզի ես ևս ժամանակին կարողանամ համտեսել իմ աշխատանքի պտուղները և այն ամենը, որ զոհաբերել եմ, չանցնի անտեղի: Քեզ ճիշտ պահիր ընտանիքի բոլոր անդամների, նույնիսկ Պավել Սեմյոնովիչի հետ: Ուրիշները օտարության մեջ փնտրում են մարդկանց, դուք երկուսդ, փառք Աստծո, տեղավորվել եք այնպես լավ, որ շատ ծնողներ նախանձում են, ուստի կրկնակի կարևորեք ընտանիքի ամեն մի անդամին: Ահա քո Սերյոժան, երեկ նրանից նամակ ստացա, <<մեր մեջ ասած լրիվ սխալներով>>, այնպիսի ոգով է գրված, ինչպես որ սովորաբար խոսում էր այստեղ: Խնդրում է պատասխանել, բայց անկեղծ ասած ոչ մի ցանկություն չկա գրելու: Իմիջայլոց, նա գրում է, որ Ռուբենին գրքեր է մատակարարում քեռու գրադարանից: Ուրախալի է, հնարավոր է գա Ծննդյան տոնին: Ես նետվեցի դեպի փոստատարը` սպասելով նամակ ձեզնից, իսկ նա ինձ տվեց Սերյոժայի նամակը: Այնուհանդերձ ցանկալի է: Հանդիպելուց շնորհակալություն հայտնիր նրան հիշելու համար: Պատրաստվու՞մ ես դու արդյոք գնալ Հայկական երեկոյին, որ կազմակերպել են ուսանողները: Ես շատ կցանկանայի, որ երկուսով, եթե հնարավոր է, սահմանափակվեիք միայն տոմսեր գնելով, առավել ևս ձերոնցից ոչ մեկը չի լինելու այստեղ այդ երեկո: Աստված գիտե, ինչ դուրս կգա այդ ամենից: Դու Լևոն, ընդհանրապես ցանկալի է, որ հեռու մնաս այդ ամենից: Անցյալ տարի դու վկա ես եղել իմ տանջանքներին, և կարծում եմ, կարող ես պատմել եղբորդ, եթե հնարավոր լինի համոզել նրան` հեռու մնալ, մի փոքր մտածեք ձեր և մեր մասին: Ես կարծում եմ, դուք պետք է հասկանաք, որ մեր ամբողջ կյանքը կախված է ձեզնից, և փոքրիկ տհաճությունը մեզ կարող է հասցնել դժբախտության, եթե ձեր մեջ կա որդիական սեր, ես չեմ կասկածում, պահպանելով մեզ` կպահպանեք ձեզ: Ցտեսություն: Համբուրում եմ քեզ ամուր, իմ սիրելի: Աստված քեզ պահապան:
Թիֆլիս
13 փետրվարի 1904թ.
Իմ թանկագին Լեոն ջան Ստացա քո նամակը: Այո, անհրաժեշտ է ունենալ լավ գլուխ և մեծ համբերություն, որպեսզի աշակերտելիս ստանաս լավ գիտելիքներ և ներկայացնես մրցութային աշխատանք: Քո համբերությամբ և համառությամբ դու, իհարկե, կհայտնվես քո մեծության բարձունքում և առաջինը կավարտես ձեր ավարտական կուրսից, բայց ոչ ի վնաս քո առողջության: Ես առավել քան համոզված եմ դրանում և չեմ կարող պատկերացնել, որ դու չլինես առաջին թեկնածուն ակադեմիայում մնալու: Ինչ վերաբերում է այն հարցին` քո հաշվի՞ն, թե պետության, կարծում եմ, կհամաձայնվես ցանկացած հարմար պայմանի: Միայն թե շարունակես ուսումդ և չգաս ու զբաղվես մասնավոր գործունեությամբ, երեք ռուբլու համար նայես ամեն հաստափոր առևտրականի ձեռքին: Բժշկության դոկտորի աստիճանի համար քննությունը մի երկարաձգի, որպեսզի հետո չկորցնես ցանկությունդ և դառնաս հավերժական բուժակ: Իհարկե, դու և հայրիկն ավելի լավ գիտեք, բայց ես կարծում եմ, ես որպես մայր, պետք է արտահայտեմ իմ կարծիքը: Ամեն դեպքում քեզ ցանկանում եմ հաջողություն քննություններում: Մոտ օրերս տեսա Զալտկինին, որը հարցնում էր քո և Ռուբենի մասին: Ես նրա հետ խոսեցի քո վերջին նամակի հաշվով, և նա կարծիք հայտնեց, որ դու հավանաբար կմնաս ակադեմիայում մրցույթից դուրս, քանի որ արժանացել ես առաջին աստիճանի մեդալի: Գրիր, աղավնյա՛կս, ավելի հաճախ` չսպասելով իմ նամակներին: Եթե Ռուբենն ինչ-որ բանի համար բարկանում է ու այդ պատճառով չի գրում, ասա նրան, թող վերջ տա բարկությանը և գրի ինձ: Ես այսօր գրել եմ իրեն, ուզում եմ, որ դու էլ իրեն ասես, և համբուրես իմ փոխարեն: Մեր կառույցի շինարարությունը կանգնել է ցրտերի պատճառով, բայց անցյալ օրվանից նորից սկսվել է: Իմ այգում ոչ թե կովերն են ման գալիս, ինչպես դու էիր գուշակում, այլ բանվորներն են տրորում ծաղիկներն` իրենց զզվելի ոտքերով, բայց ֆլիգելը շատ լավ է ստացվում: Պապիկը կազդուրվում է, առայժմ մեզ հետ չի ճաշում, քանի որ երկար նստել չի կարող: Թուլություն է զգում, գլուխը պտտվում է: Հորեղբայրը նրա մոտ գտել է աթերոսկլերոզ: Չեմ հասկանում ինչ հիվանդություն է, սիրելի դոկտոր:
Համբուրում եմ ձեզ երկուսիդ, իմ թանկագին բալիկներ: Մայրիկ.
Թիֆլիս
24 դեկտեմբերի 1911թ.
Իմ սիրելի Ռուսենկ
Այսօր փոքրիկ երեխաների օրն է: Օր, երբ Աշխարհ եկավ Մանուկը, որն ամբողջ ժամանակ սիրում և սիրում է երեխաներին, առանձնապես փոքրահասակ երեխաներին: Ուղարկում եմ քեզ, իմ սիրելի փոքրիկ, օրհնանքն այն Մանուկի, որպեսզի Նա քեզ երկա՜ր – երկա՜ր տարիներ պահպանի առողջ և երջանիկ: Լինես միշտ խելոք և լսող: Որ նա Հայրիկին և Մայրիկին տա երկարակեցություն և առողջություն: Շնորհավորում եմ բոլորիդ տոնի առթիվ: Իմ սիրելի աղջնակ, ես ունեի մեծ – մեծ մի ցանկություն` քեզ նվեր ուղարկել, սակայն բավարար փող չունեի, իսկ քչով չկարողացա ընտրել, դե, իսկ ուղարկելն էլ թանկ արժի: fast money questions Իսկ հետո որոշեցի, որ դու, որպես արքայադուստր, լիովին կհամաձայնվես տատիկի հետ, հայրիկը և մայրիկը քեզ համար կարող են տոնածառ դնել, իսկ տատիկը նվերները, որոնք պատկանում են քեզ, կտա փոքրիկ երեխաներին, ովքեր չունեն հայրիկ և մայրիկ, կամ հայրիկը և մայրիկը չեն կարող նվերներ գնել, սակայն նրանք էլ են ուզում տոն օրերին լինել ուրախ, և ես քո անունից նրանց նվիրեցի: Դրա համար նրանք քեզ կսիրեն և կաղոթեն Աստծուն քո հայրիկի և մայրիկի համար: Ստացա քո շնորհավորանքը: Շատ կուզեի գոնե ամիսը մեկ անգամ լինել անվանակոչիկ, որպեսզի դու գրես տատիկին: Աշխատիր շուտ գրել սովորել, որպեսզի քո մատիկներով գրես տատիկին և պապիկին գեթ մի քանի բառ, երբ հայրիկը և մայրիկը զբաղված լինեն: Շնորհավորիր իմ կողմից հայրիկին և մայրիկին: Համբուրիր նրանց ամուր-ամուր և ասա, որ ես առանց նրանց և քեզ շատ տխուր եմ: Իմ թանկագի՛ն, եղիր առողջ և հիշիր պապիկին ու տատիկին: Թող պահպանի՛ քեզ Տերը առողջ հայրիկի և մայրիկի հետ: Ես մի քանի օր հիվանդ էի, այժմ մի փոքր լավ եմ զգում: Համբուրում եմ ամուր- ամուր, անսահման քեզ, մայրիկին և հայրիկին:
Քեզ սիրող և հիշող Տատիկ:
Ս.Պետերբուրգ
14 նոյեմբերի 1903թ.
Մեզ համար ամենախոշոր նորությունը Լևոնի ոսկե մեդալն է: Չգիտես ինչու այն ձեզ համար մնաց աննկատ, կամ չգնահատված . ինչու՞ չեք շնորհավորել: Չէ՞ որ շատ կարևոր է: Ոսկե մեդալ բոլորը չէ , որ կարող են ստանալ: Իսկ Լևոնի մոտ ստացվեց առանձնապես լավ, որովհետև նա իր աշխատանքն արեց ոչ թե մեդալի կամ պարգևի համար` այլ միայն դրդված գիտական հետաքրքրությունից և Պավլովի ղեկավարությամբ աշխատելու ցանկությունից, որը նրան լիովին գերել է, իսկ մեդալն անսպասելի էր: Մեդալն արժեքավոր է նաև նրանով, որ նա մի ինչ-որ <<5>> օրում հաղթահարեց հսկայական նյութ, որը նրա մոտ կուտակվել էր 2 տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, արեց հետևություններ և շարադրեց այնքան լավ, որ կարդալիս չկարողացա ոչ մի դիտողություն անել: Իմիջայլոց, աշխատանքը պետք է տպագրվի: Իսկ հետո նրա զեկուցումը: Սովորաբար կարդում են գրածը, նա չէր կարդում, ուղղակի խոսում էր, նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց <<շարադրանքի>> համար: Մեդալը նրան կհանձնեն նոյեմբերի 20-ի հանդեսի ժամանակ:
Գրեք: Ռուբեն