Մարտի 28-ին տուն-թանգարանում Պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայ գարականություն ամբիոնի դասախոսական կազմի և ուսանողների հետ համատեղ անցկացվեց <<Անի>> խորագիրը կրող միջոցառումը:Ուսանողները ծանոթանան թանգարանի ցուցադրության հետ,ընթերցեցին Հ.Օրբելու նամակները ուղարկված քաղաքամայր Անիից, Վանից, Մոկսից: Շատ հիացական հուշեր են թողնվել մեծ գիտնական Հովսեփ Օրբելու մասին, տաղանդավոր հայորդին ուղղակի գրավել է ժամանակի գիտական մտքի և հասարակության ուշադրությունը և յուրաքանչյուր հուշ մի ուրվագիծ է նրա դիմանկարի ամբողջական ճանապարհին, ուստի, միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև Հ.Օրբելու մասին հուշերին: Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը և բանասիրության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Անիից, Մոկսից և Վանից ուղարարկված բնօրինակ նամակները, Անիի բացիկների հավաքածուն,որ թողարկման էր հանձնել Անիի արշավախումբը,ինչպես նաև Թբիլիսիի արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի ֆոտոպատճենները` Անիի թանգարանի նյութերը տեղափոխելու վերաբերյալ: