ՍԵԴՐԱԿ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ
ԱՄԲԵՐԴ
Օրբելին կանգնեց հանգիստ, իսկ երբ միլիցիոները սկսեց բոթել մեզ, նա իր ահռելի ձայնով բղավեց`հեռո°ւ և հանելով գրպանից կառավարության անդամի տոմսը՝ ցույց տվեց միլիցիոներին: Մենք անարգել անցանք հանդիպակաց մայթը և հանգիստ կանգնեցինք սյան տակ: Դատարկ փողոցով սկսեցին անցուդարձ անել նաև ձիավոր զինվորները: Քիչ հետո կայարանի կողմից լսվեց երաժշտության ձայն: Ամբոխը մի մարդու պես վերցրեց գլխարկները: Անցան ձիավոր զինվորները, և հեռվից երևաց մի բեռնակիր մեքենա, որի կողքերից կախված էին կարմիր կտորներ:
Մեքենան դանդաղորեն մոտեցավ: Նրա վրա դրված էր դագաղը, մեքենայի ճակատին փակցված էր Խանջյանի մեծադիր լուսանկարը՝ սև կտորներով ծածկված շրջանակի մեջ, և մի քանի ծաղկեպսակներ: Մեքենայի ոչ առջևից, ոչ հետևից քայլողներ չկային: Մի չորս-հինգ մարդատար մեքենաներ էին երևում, որոնց մեջ երկրորդական, երրորդական կարգի կառավարական պաշտոնյաներ էին, իսկ մի երկուսը նույնիսկ դատարկ էին բոլորովին: Զգացվում էր բարձր շրջանների շփոթությունն ու անկողմնորոշությունը: Բոլորն էլ աշխատում էին խույս տալ:
Օրբելու հետ մենք վերադարձանք, երբ թափորն անցավ: Մենք լուռ էինք ու գլխիկոր: Երևույթը և´ տարօրինակ էր, և՛ անորոշ ու կասկածելի: Բոլորի դեմքին զգացվում էր չարագուշակ գալիք նախազգացմունքը: Մյուս օրը մենք մեկնեցինք Ամբերդ:
… Մենք պեղումներից վերադարձանք ուշ աշնանը՝ հոկտեմբերին: Մեր տրամադրությունը շատ բարձր էր: Պեղումների բացառիկ լավ արդյունքները, պեղող կոլեկտիվի անդամների մեծամասնության գիտական ու մարդկային բարձր հատկությունները, մանավանդ ղեկավարի՝ Օրբելու բացառիկ հայրական, մարդասիրական և կենսուրախ բնավորությունը, միացած գիտական խորաթափանցության հետ, ստեղծել էին այնպիսի սերտ, համակրելի միջավայր, որ յուրաքանչյուրս, չնայած մեր ֆիզիկական հոգնածությանը, ափսոսանքով էինք հեռանում Արագածի փեշերին փռված այդ հոյակապ ավերակներից:
Ղեկավարի հանդեպ ունեցած գիտական ու հայրական ճշմարիտ ակնածանքն ու համակրանքը ստեղծել էին մի իսկական նահապետական բազմանդամ ընտանիք, ոչ միայն գիտական բազմազգ աշխատողներից, այլև մեզ հետ աշխատող 150-ի չափ բանվորներից: Բանվորներն աշխատանքի վերջին օրվա երեկոյան հավաքվել էին մեր եկեղեցու և վրանների առաջ ու չէին ուզում հեռանալ: Լսեցինք սրտառուչ ճառեր նրանց կողմից, որոնց պատասխանեց ղեկավարն իր պերճ ու կրարոտ լեզվով՝ հույս հայտնելով, որ եկող գարնանը այստեղ նորից իրարու կհանդիպենք:
Բոլորը գրկախառնվեցին, շատերը փորձում էին ղեկավարի ձեռքը համբուրել. նա հուզված մերժում էր և գրկախառնված համբուրվում այդ պարզ ու ազնիվ մարդկանց հետ: Երևան հասած երկրորդ օրը, սակայն, իմ ու մի քանիսի երջանիկ հոգեվիճակը թունավորվեց: Կանչելով իր առանձնասենյակ՝ մեր ինստիտուտի տնօրեն Հ. Զորյանը հարցրեց թեև մեղմ, բայց ներքին մեծ հուզումով.
<<Բարխուդարյան, ինչպիսի՞ բաժակաճառեր են ասվել Ամբերդում>>:
Ես մնացի շվարած: Ամբերդում խմելն արգելված էր եղել պեղումների ամբողջ ընթացքում թե՛ գիտական աշխատողների և թե՛ բանվորների համար: Դա ղեկավարի սկզբունքն էր, որը կիրառվել էր ճշտությամբ, միայն 2-3 հոգու ես գիտեի, որոնք մի քանի անգամ գաղտնի կերպով մի շիշ օղի բերեցին մոտակա գյուղից և լուսանկարչի մութ սենյակում խմեցին, այն էլ՝ մեկ-մեկ մոտենալով այնտեղ և միայն մի բաժակ թաքուն խմելով: Ես հուզված պատասխանեցի, որ Ամբերդում խմիչքն արգելված է եղել ընդհանրապես:
Մատնիչի տեղեկությունը, սակայն, այնքան մանրամասն է եղել, որի հիման վրա Զորյանը կարողացավ հիշեցնել իրոք խմելու մի դեպք: Դեպքն այսպես էր տեղի ունեցել, երբ Երևանից պիտի մեկնեինք, Օրբելին ինձ մի խանութ մտցրեց, ասաց, որ 3 շիշ կոնյակ վերցնեմ, ես վերցրի ու տարանք հետներս: Ամբերդ մենք գնում էինք Աշտարակ – Բյուրական – Ինաքլու* գյուղերի վրայով: Վերջին՝ Ինաքլու գյուղից մինչև Ամբերդ 3-4 կմ է, և մենք Ինաքլուից ոտքով էինք գնում(Ինաքլու- ներկայիս Անտառուտ գյուղը):
Երեկոյան կողմն էր, երբ մենք դուրս եկանք Ինաքլուից: Թեքվելով բլուրը՝ մեր առաջ պարզվեց Արագածը` ոտքից գլուխ, իր բնական բոլոր վեհությամբ և նրա ստորոտին ՝ Ամբերդի ավերակները. մենք հնագետներ էինք, և մեր հայացքն ամբողջովին կլանվեց ավերակներով: Օրբելին կանգ առավ, դիտեց երկար և դառնալով ինձ՝ ասաց. <<Տեղ հասնելիս ստուգիր, եթե Վրույրը այս կետից լուսանկարած չունի այս ավերակները, խնդրիր որ լուսանկարի>>:
Քիչ էլ որ առաջացանք, նկատեցինք, որ բերդի պարսպի դռնից գիտարշավի անդամները դուրս եկան: Նրանք մեզ հեռադիտակով տեսել էին Ինաքլուից դուրս գալիս և այժմ ընդառաջ էին գալիս մեզ: Մենք նրանց հանդիպեցինք ձորի այս ափին՝ գերեզմանատան ավերակների մեջ, սրտագին համբույրներից հետո իջանք ձորը ու բարձրացանք Ամբերդ: Չնայած Օրբելու հոգնածությանը` նա առանց հանգստանալու շրջեց ու դիտեց կատարված պեղումները, և երբ վերադարձանք եկեղեցի, ուր գիտարշավն էր ապրում, սեղանը ծածկված էր արդեն համեստ ընթրիքով, որի մի ծայրին ախորժելի թշշում էր ինքնաեռը:/շարունակելի/