Ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի կոլեկտիվը տնօրեն Մարգարիտ Ավետիսյանի գլխավորությամբ այցելեց տուն-թանգարան հոբելյանական տարվա շրջանակներում:Ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչայնը հանգամանորեն ներկայացրեց Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը, որից հետո Ծաղկաձոր քաղաքի արվեստի դպրոցի սաները ասմունքեցին Պարույր Սևակի բանաստեղծությունները, հնչեցին նաև երաժշտական կատարումներ:
Միջոցառումը շարունակվեց Ռուբեն Օրբելու հուշասենյակում՝ սուրճի սեղանի շուրջ:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում շարունակվում է հանրապետության ուսուցչական կոլեկտիվների և դասարանների այցելությունները տուն-թանգարան: